ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվեց
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ստորագրվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագիր։
Հունվարի 1-ից Երևանի 4 և մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել էր սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլևացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։
«Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող այս ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի։ Նրանցից 376-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։ Բոլոր դեպքերի հիվանդության պատմություններն ուսումնասիրվել են մասնագետների խմբի կողմից, որպեսզի վերլուծենք դրանք և վերագնահատենք մեր մոտեցումներն ու հստակեցնենք չափորոշիչները»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս ծրագիրը մնալու է ուշադրության կենտրոնում։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ մարդիկ այս ծրագրում ընդգրկվում են մասնագետների օպերատիվ որոշումների արդյունքում և հնարավոր չէ նրանց հերթագրել։ Այս հանգամանքը պարտադրում է կրկնապատիկ ուժեղացնել հսկողությունը»,-նշեց նախարարը։
ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և մոնիտորինգի խմբի ղեկավար Ալինա Օհանյանը ներկայացրեցին ծրագրի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Նշվեց, որ ծրագրի շրջանակում բուժօգնություն ստացած 399 քաղաքացու 57 տոկոսը երևանաբնակ են, մյուսները`տարբեր մարզերից, 106-ը 70-ից բարձր տարիքի են։ Մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության բոլոր պատմությունները, ինչպես նաև կատարված հետազոտությունների արդյունքները։ Ցավոք, 13 դեպքում չի հաջողվել փրկել ծանր ինֆարկտ տարած մարդկանց կյանքը։ Նրանք հիմնականում 80-ն անց քաղաքացիներ են, որոնց մոտ ախտորոշվել է կարդիոգեն շոկ, բազմակի օրգանների ախտահարումներ։
«Այսօր կնքվող հուշագիրը թույլ կտա հիվանդներին ավելի օպերատիվ կերպով հասցնել կլինիկաներ և ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը` հավելելով, որ նախկինում բազմաթիվ հիվանդներ ֆինանսների բացակայության պատճառով չէին ստանում բժշկական նման ծառայություն։
Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության և արդեն 10 բժշկական կենտրոնների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների իրականացման մասին։
«Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոններից, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոններից բացի այսուհետև կյանք փրկող ծրագիրը կիրականացվի նաև «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում», «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ում։
«Փորձարարական եռամսյակը վկայում է, որ ծրագրի հանդեպ բնակչության շրջանում կա վստահություն և այն արժանանում է բարձր գնահատականի ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից»,-հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին` ասաց Արմեն Մուրադյանը։ Նա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ՀՀ Ան գլխավոր սրտաբանի և ծրագրում ընդգրկված նոր կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկել կազմակերպական հարցերը և առաջարկներն ամփոփել ծրագրի չափորոշիչներում: Քննարկվեցին նաև սրտաբանների վերապատրաստման, դեղերի, ստենտների ապահովման հարցերը:
Նշվեց, որ մշտադիտարկումները կշարունակվեն` բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Հիշեցնենք, որ եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։
07.04.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







